Ուկրաինա ռումինական զորքեր ուղարկելը անտեղի է․ Ռումինիայի նորընտիր նախագահ
Աշխարհ
Ռումինիայի նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը խոսել է Ուկրաինա ռումինական զորքեր ուղարկելու մասին՝ դա անտեղի համարելով: Այս մասին նա հայտարարել Է Politico-ին տված հարցազրույցում։
«Մեծ օպերատիվ աջակցություն ունենալ Ռումինիայի տարածքում՝ այո։ Ուկրաինայում խաղաղություն երաշխավորող բանակների մաս լինելը՝ ոչ։ Ես կարծում եմ՝ դա այնքան էլ տեղին չի լինի՝ հաշվի առնելով Ռումինիայի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը»,-ասել է պետության նոր ղեկավարը։
Ռումինիայի ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջները «անիրատեսական են»: «Ես չեմ կարծում՝ մենք շատ շուտով խաղաղություն կունենանք», - հավելել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)