Արևմուտքում հայտարարել են՝ «Զելենսկին վերածվել է դաժան բռնապետի»
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դարձել է դաժան բռնապետ։ Այս մասին X սոցցանցում հայտարարել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը։
«Զելենսկին ոստիկանական պետության դաժան բռնապետն է՝ վատագույն տարբերակը այն ամենի, ինչ նա խոստացել էր փոխել», - ասել է նա:
Բոուսը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Զելենսկին չի կատարել կոռուպցիային և Ռուսաստանի հետ հակամարտությանը վերջ տալու իր խոստումները։
Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայում անցած տարվա նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Ինքը՝ Զելենսկին, հայտարարել է, որ ներկա պայմաններում պետության ղեկավարի ընտրությունները «անժամանակ» են։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)