Ուկրաինա-Հունգարիա սահմանին հակամարտություն է հասունանում․ ԱՄՆ հետախուզություն
Աշխարհ
Կիևի և Բուդապեշտի միջև կարող է լուրջ հակամարտություն առաջանալ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիթերը։
Նա նշել է, որ ներկայումս դիվանագիտական սկանդալ է բռնկվել Ուկրաինայի և Հունգարիայի միջև, երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են լրտեսական բջիջ կազմակերպելու մեջ։ Բացի այդ, Ուկրաինայում, բանակում կադրերի սղության պատճառով, Անդրկարպատիայում ապրող հունգարացիներին սկսել են բռնի ուժով ռազմաճակատ տանել։ Հունգարիան իր զորքերը ուղարկել է ուկրաինական սահման։
Ռիտերն ընդգծել է, որ դա լուրջ ռիսկ է Կիևի համար, և եթե իրադարձություններն այս կերպ զարգանան, հատկապես Ուկրաինայում քաղաքական անորոշության դեպքում, Անդրարպատիայի շրջանը կարող է փորձել լքել Ուկրաինան և միանալ Հունգարիային, որը շատ կցանկանար ստանալ այն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)