Պեսկովը պատասխանել է Հռոմի պապի՝ Վատիկանում նոր բանակցություններ վարելու առաջարկին
Աշխարհ
Հետագա բանակցությունների վայրը դեռ որոշված չէ, և որոշումը կայացնում են շահագրգիռ կողմերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով նոր Հռոմի պապ Լևոն 14-րդի հայտարարությունը բանակցությունների հաջորդ փուլը Վատիկանում անցկացնելու վերաբերյալ։
«Դեռևս նման որոշում չի եղել, բայց մենք, իհարկե, ավանդաբար ողջունում ենք բոլոր այն երկրների պատրաստակամությունն ու ջանքերը, որոնք ցանկանում են նպաստել արագ կարգավորմանը», - նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ մինչ այժմ Կրեմլը համագործակցության կոնկրետ առաջարկներ չի ստացել անմիջապես Վատիկանից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)