Լեհաստանն ու Ուկրաինան տարածաշրջանային քաղաքականության մասին համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
Ուկրաինան և Լեհաստանը համաձայնագիր են ստորագրել տարածաշրջանային քաղաքականության ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Փաստաթղթի համաձայն՝ Վարշավան կաջակցի Կիևին եվրոպական բանակցություններում և կօգտագործի Ուկրաինայի փորձը բնակչության պաշտպանության ոլորտում։ Բացի այդ, համաձայնագիրը աջակցություն է տրամադրում լեհական ընկերություններին, որոնք ցանկանում են մասնակցել ուկրաինական շրջանների վերականգնմանը։
«Համաձայնագրի ստորագրումը կաջակցի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը և այս երկրի ապագա անդամակցությանը Եվրամիության կառույցներին»,- նշել է Լեհաստանի տարածաշրջանային քաղաքականության նախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)