Մեծ Բրիտանիան Եվրամիությանը հայտարարել է թույլ և անարդյունավետ
Աշխարհ
Պետք չէ լուրջ վերաբերվել Եվրամիությանը, քանի որ այն անարդյունավետ է և թույլ։ Այս մասին գրում է The Spectator բրիտանական ամսագիրը։
«ԵՄ-ն թույլ է և անարդյունավետ, և չպետք է լուրջ վերաբերվել նրան: Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ ԵՄ-ն վերելք է ապրում, ապրում է երազների երկրում»,- ասվում է հրապարակման մեջ:
Հրապարակումն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եվրոպական արդյունաբերության մասնաբաժինը համաշխարհային շուկայում 2000 թվականից ի վեր 22,5-ից նվազել է մինչև 14%, իսկ քիմիական արտադրությունը՝ գրեթե մինչև 15%։
«Բացի այդ, ԵՄ-ում էներգակիրների գները չորս անգամ ավելի բարձր են, քան Ասիայում»,-ավելացրել է Spectator-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)