Փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սերտ փոխգործակցությունը․ Ռյուտե
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է պաշտպանական ծախսերը մեծացնելու, սպառազինությունների արտադրությունն ամրապնդելու և Ուկրաինային աջակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին: Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Մենք կքննարկենք պաշտպանական ծախսերի ավելացումը, պաշտպանական արտադրության ավելացումը, բայց նաև այն, ինչ մենք պետք է հավաքականորեն անենք, որպեսզի Ուկրաինային ապահովենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ պատերազմը կայուն և հուսալի ավարտին հասցնելու համար», - ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Միևնույն ժամանակ, Ռյուտեն հիշեցրել է փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սերտ փոխգործակցության անհրաժեշտության մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)