Ուկրաինան ավարտել է Պորոշենկոյի գործի հետաքննությունը
Աշխարհ
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի գործով հետաքննությունն ավարտվել է։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այս մասին հաղորդում է «Украинская правда» հրատարակությունը։
Հետաքննության տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը Դոնբասից Ուկրաինա ավելի քան 50 մլն դոլարի ածխի մատակարարման գործի մասնակից է: Պորոշենկոյի դեմ գործեր են հարուցվել ահաբեկչության ֆինանսավորման, պետական դավաճանության եւ ահաբեկչական կազմակերպության ստեղծման հոդվածներով: Քաղաքական գործչին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Լրագրողները նշել են, որ Պորոշենկոյի գործը մի քանի տարի չի քննվել։ Հետաքննությունը, ըստ նրանց, ակտիվացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից քաղաքական գործչի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)