Ռուբիոն նշել է ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների նպատակը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև անմիջական շփումը անհրաժեշտ է մոլորակի երկու խոշորագույն միջուկային տերությունների միջև պատերազմը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Associated Press (AP)- ի կողմից հեռարձակվող Կոնգրեսի լսումների ժամանակ։
Նա Ջո Բայդենի վարչակազմին անվանել է անպատասխանատու՝ Մոսկվայի հետ շփվելու դժկամության համար և մատնանշել երկրների միջև անմիջական շփման անհրաժեշտությունը։
«Դա չի նշանակում, որ մենք դաշնակիցներ կամ բարեկամ երկրներ ենք լինելու, եթե պայմանները չփոխվեն, բայց մենք պետք է գոնե կարողանանք շփվել նրանց հետ՝ կանխելու համար հնարավոր սխալ հաշվարկները և խուսափելու ռազմական հակամարտությունից», - ասաց պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)