Էրդողանը հայտարարել է, թե «Ալիևը պատմության մեջ կմնա որպես առաջնորդ, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին»
Աշխարհ
Իլհամ Ալիևը պատմության մեջ կմնա որպես առաջնորդ, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասի տարածաշրջան։ Այս մասին Բուդապեշտում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է minval.az-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, որը ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)