Պենտագոնը հաստատել է Կատարի թագավորական ինքնաթիռի փոխանցումը Թրամփին
Աշխարհ
Պենտագոնը պաշտոնապես հաստատել է Կատարից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գրեթե 400 միլիոն դոլար արժողությամբ Boeing 747-8 ինքնաթիռի փոխանցումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։
«Պաշտպանության նախարարը Կատարից ընդունել է Boeing 747-8-ը՝ համաձայն բոլոր դաշնային կանոնների և կարգավորումների», - Փարնելին մեջբերում է The New York Times-ը։
«Նախարարությունը կսկսի աշխատանքներ՝ ապահովելու համար համապատասխան անվտանգության միջոցառումներ և ապահովելու, որ ինքնաթիռը համապատասխանի իր ֆունկցիոնալության պահանջներին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)