Հայտնի է՝ ինչու է Գերմանիան ավելացնում իր ռազմական ներկայությունը Մերձբալթյան երկրներում․ Bloomberg
Աշխարհ
Գերմանիան կավելացնի Լիտվայում տանկային բրիգադի թիվը՝ Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Գերմանիան մտադիր է բրիգադի կազմավորումն ավարտել մինչև 2027 թվականի վերջ, իսկ անձնակազմը կհամալրվի մինչև 5000 մարտիկով։ Սա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր երկրի առաջին անընդհատ տեղակայված տանկային բրիգադը», - նշում Է գործակալությունը։
