Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «սպիտակ գիրք» կներկայացնի․ Reuters
Աշխարհ
Ուկրաինան մտադիր է ԵՄ-ին 40 էջանոց առաջարկություններ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ առաջարկությունների ցանկը կստանա «սպիտակ գիրք» անվանումը: Մասնավորապես, Կիևը կառաջարկի կալանավորել ռուսական ակտիվները և պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ից նավթի գնորդների դեմ։
«Ուկրաինան մտահոգված է, որ պատժամիջոցներից Վաշինգտոնի նահանջը կարող է նաև տատանումներ առաջացնել Բրյուսելում, որտեղ ավանդաբար պահանջվում է բոլոր 27 երկրների համաձայնությունը պատժամիջոցների նոր փաթեթ ընդունելու համար», - ասվում է նյութում:
