Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար
Աշխարհ
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ կպահանջի Իսրայելի դեսպանատնից այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը գնդակահարեց մի խումբ օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ մեքսիկացիների, ովքեր այցելել էին Հորդանան գետի Արևմտյան ափում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբար: Այս մասին հաղորդվում է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցի էջից։
Ըստ ԱԳՆ-ի՝ 32 երկրների դիվանագետների խմբում ընդգրկված են եղել երկու մեքսիկացիներ՝ Պաղեստինում հանրապետության առաքելության ղեկավար Պեդրո Բլանկո Պերեսը և նրա տեղակալ Խուլիո Սեզար Էսկոբեդո Ֆլորեսը։
