Հայտնի է՝ ում է Իսրայելի ԱԳն մեղադրել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ
Աշխարհ
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունից հետո, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Եվրոպային մեղադրել է հանցանքը հրահրելու մեջ: Այս մասին հայտնում է AFP-ն, փոխանցում է Lenta-ն։
«Այս հանցագործության հետ անմիջականորեն կապված է հակաիսրայելական քարոզչությունը։ Այն իրականացվում է բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից, հատկապես Եվրոպայում», - հայտարարել Է դիվանագետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վաշինգտոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու աշխատակցի սպանությունը անվանել «սարսափելի», իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանցագործությունը որակել է որպես «վախկոտ հակասեմական բռնության անամոթ գործողություն»։
