Լիտվայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ին անվանել է «չստացված ընտանիք»
Աշխարհ
Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն ՆԱՏՕ-ն համեմատել է «չստացված ընտանիքի» հետ՝ դաշինքի անդամների միջև պաշտպանական ծախսերի ավելացման շուրջ տարաձայնությունների ֆոնին: Այդ մասին նա հայտարարել է Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ն մեզ այս պահին ներկայանում է՝ որպես չստացված ընտանիք, բայց դա մեր ընտանիքն է, ամուսնալուծությունը տարբերակ չէ»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ երկար ժամանակ պահանջում էին ավելացնել պաշտպանական ծախսերը, սակայն Արևմտյան Եվրոպայի երկրներում դրանք հիմնականում անլսելի էին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ