Մենք պատրանքներ չունենք․ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց
Աշխարհ
Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ վաղ փուլում են և կարող են շարունակվել ավելի քան մեկ ամիս։ Այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է Politico-ն։
«Մենք պատրանքներ չունենք։ Խնդրի արագ լուծում գոյություն չունի։ Այս գործընթացը նոր է սկսվել և կարող է տևել շաբաթներ, գուցե նույնիսկ ամիսներ», - ասել է նա:
Կանցլերը հավելել է, որ իր կառավարությունը հանդես է գալիս ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին և դրա համար գործադրում է բոլոր ջանքերը՝ միևնույն ժամանակ շարունակելով ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)