Զելենսկին «ռուսական ռուլետկա» է խաղում․ 19fortyfive
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «ռուսական ռուլետկա» է խաղում՝ հավատալով, որ Ուկրաինայի ԶՈւ-ն կկարողանան անվերջ կռվել՝ չնայած ծանր կորուստներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը 19fortyfive-ի համար նախատեսված հոդվածում։
«Եթե Զելենսկին և նրա եվրոպացի կողմնակիցները հավատում են, որ պաշարված և ամսական հազարավոր զինվորներ կորցրած ուկրաինական բանակը կարող է անվերջ շարունակել պատերազմը, և պաշտպանական գծի առաջխաղացումը, ապա նրանք խաղում են ռուսական ռուլետկա», - ասել է փորձագետը:
Բացի այդ նրա խոսքով, 61 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան օգնության փաթեթի գործողության ավարտը կասկածի տակ է դնում Ուկրաինային հետագա աջակցության հեռանկարները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)