Չեմ պատրաստվում առաջադրվել ևս մեկ ժամկետով․ Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Նրա խոսքերը հաղորդել է «Անադոլու» գործակալությունը։
«Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին մասնակցել ընտրությունների։ Մենք նոր սահմանադրություն ենք ուզում ոչ թե մեզ համար, այլ՝ մեր երկրի», - ասել է թուրք առաջնորդը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան այլևս չի կարող առաջ շարժվել դեպի ապագա՝ հեղաշրջողների կողմից գրված սահմանադրությամբ (ներկայիս թուրքական սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին՝ գեներալ Քենան Էվրենի գլխավորած ռազմական հեղաշրջումից հետո - նշում է Lenta.ru-ն)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)