«Ռեալ Մադրիդը» հայտարարեց Մոդրիչի հեռանալու մասին
Սպորտ
Խորվաթ կիսապաշտպան և «Ռեալ Մադրիդի» ավագ Լուկա Մոդրիչը կլքի ակումբը Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո, հայտարարել է մադրիդյան թիմի մամուլի ծառայությունը։
39-ամյա Մոդրիչը «Ռեալ Մադրիդի» խաղացող է 2012 թվականից և թիմի հետ նվաճել է ռեկորդային 28 գավաթ՝ վեց Չեմպիոնների լիգա և վեց ակումբային աշխարհի գավաթ, հինգ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ և հինգ Իսպանիայի Սուպերգավաթ, չորս անգամ Իսպանիայի առաջնություն և երկու անգամ Իսպանիայի գավաթ։
Խորվաթը ֆուտբոլի պատմության մեջ այն հինգ ֆուտբոլիստներից մեկն է, ով վեց անգամ հաղթել է Եվրոպայի գլխավոր գավաթը։ Մոդրիչը 2018 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Ոսկե գնդակի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)