Գերմանիան մտահոգված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր գործարքով
Աշխարհ
Գերմանիայի կառավարությունը վախենում է, որ Միացյալ Նահանգները «կհրաժարվի» Ուկրաինայից , միակողմանիորեն կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կվերսկսի նրա հետ առևտուրը։ Այս մասին գրում է Bild թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Բեռլինը կարծում է, որ նման զարգացումը կլինի «վատագույն սցենարը»։ Գերմանիայի իշխանությունները նման մտահոգություններ ունեին Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։
Գերմանական Մարշալի հիմնադրամի անվտանգության փորձագետ Կլաուդիա Մայորի խոսքով՝ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը դժվար թե կանխատեսելի լինի, և եվրոպացիները չեն կարող հույսը դնել դրա վրա։ Նա նշեց, որ ուկրաինական հակամարտությունն այլևս Վաշինգտոնի համար առաջնահերթություն չէ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)