ԱՄՆ-ն առաջարկել է ՆԱՏՕ-ին զորավարժություններով զսպել Ռուսաստանին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի երկրները պետք է վերսկսեն Սառը պատերազմի ժամանակ անցկացվող Reforger լայնածավալ զորավարժությունները։ Այս կարծիքը հայտնել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմածովային ուժերի թոշակի անցած ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը Bloomberg գործակալության համար գրված սյունակում։
«Սրանք չպետք է լինեն պարզապես մանևրներ կամ շտաբային վարժանքներ, այլ իրական ժամանակում գործող ռազմական պլանների ցուցադրություն», - ասել է նախկին զինվորականը։
Ստավրիդիսը շեշտել է, որ այս զորավարժությունների ընթացքում բոլոր մակարդակի հրամանատարները իրական իշխանություն կունենան զորքերի նկատմամբ։ Նախկին ծովակալը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է քննարկեն «Ռեֆորգեր» զորավարժությունները վերսկսելու հնարավորությունը «Ռուսաստանին զսպելու» համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)