Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին էլեկտրոնային ցանկապատ կկառուցի
Աշխարհ
Լեհաստանի Լյուբլինի վոյևոդությունում, լեհ-բելառուսական սահմանի ջրային հատվածում, ընթանում է էլեկտրոնային արգելապատնեշի կառուցումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի և կառավարման նախարար Տոմաշ Սիեմոնյակը , հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ երկրի սահմանի անվտանգության ապահովման այս չափազանց կարևոր գործիքը լիովին պատրաստ կլինի մինչև հուլիսի 20-ը։
Ցանկապատը ներառում է մոտ 1,8 հազար կայմեր՝ տեսախցիկներով, 4,5 հազար շուրջօրյա և ջերմային պատկերման հսկողության տեսախցիկներ, ինչպես նաև հատուկ սենսորներ, որոնք հայտնաբերում են օբյեկտների տարբեր ֆիզիկական բնութագրերը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)