Երուսաղեմում հայտնաբերվել է 2300 տարեկան հազվագյուտ ոսկե մատանի
Աշխարհ
Երուսաղեմում հայտնաբերվել է 2300 տարեկան հազվագյուտ ոսկե մատանի, հաղորդում է Live Science-ը։
Իսրայելի կենտրոնական մասում՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Աֆեկ հին քաղաքի պեղումները կատարող հնագետները հայտնաբերել են մոտ 2300 տարվա վաղեմության լավ պահպանված ոսկե մատանի։ Կարծիք կա, որ զարդարանքը թաքցրել է երիտասարդ հարսնացուն պատմական հակամարտություններից մեկի ժամանակ։
Հայտնագործությունը կատարվել է ուշ հռոմեական կամ վաղ բյուզանդական շրջանին (մ.թ. 3-4-րդ դարեր) թվագրվող շերտում։ Մատանին ունի պարզ դիզայն՝ այն հարթ է և զարդարված չէ թանկարժեք քարերով, բայց դրա նյութն ու վիճակը վկայում են դրա տիրոջ բարձր սոցիալական կարգավիճակի մասին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)