Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ․ ինչ են քննարկել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Իրանի հետ միջուկային համաձայնագրի հեռանկարները, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Նախագահն այսօր զրուցել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նրանք արդյունավետ քննարկում են ունեցել։ Նրանք քննարկել են շատ հարցեր, այդ թվում՝, իհարկե, երեկ երեկոյան Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական կրակոցները։ Նրանք նաև խոսել են Իրանի հետ համաձայնագրի մասին, որը, նախագահի կարծիքով, շարժվում է ճիշտ ուղղությամբ», - լրագրողներին ասել է նա։
Լևիթը նշել է, որ Իրանի հետ գործարքը կարող է «շատ դրական» ավարտվել դիվանագիտական լուծման դեպքում կամ վերածվել «շատ բացասական իրավիճակի» Իրանի համար, և հաստատել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ևս մեկ փուլի անցկացումը այս շաբաթվա վերջին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)