Հայտնի է՝ երբ տեղ կունենա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին, սակայն ժամկետները կախված են Վատիկանին՝ որպես միջնորդ ընդունելու Մոսկվայի պատրաստակամությունից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
«Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ քննարկումներ են ընթանում բանակցություններում Վատիկանի՝ որպես պոտենցիալ հյուրընկալողի կամ միջնորդի դերի շուրջ:
Բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, թեև դա կախված է Ռուսաստանի պատրաստակամությունից՝ մասնակցելու դրանց»,- ասվում է հրատարակության զեկույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)