ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունները հասել են գագաթնակետին․ New York Times
Աշխարհ
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում կարող են սրվել հունիսին՝ «Մեծ յոթնյակի» (G7) և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովներում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Ուկրաինային աջակցելու շուրջ ամերիկացիների և եվրոպացիների միջև տարաձայնությունները, ամենայն հավանականությամբ, գագաթնակետին կհասնեն միմյանց գրեթե հաջորդող երկու գագաթնաժողովներում», - ասված է հաղորդագրության մեջ:
G7-ի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 15-17-ը և տեղի կունենա Կանադայում, իսկ ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպումը կկայանա հունիսի 25-26-ը Հաագայում: Վերջինիս օրակարգում Ուկրաինային հետագա օգնության, ինչպես նաև Ռուսաստանի վրա ճնշման միջոցների քննարկումն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)