Իրանի արտգործնախարարը մեկնել է Հնդկաստան
Աշխարհ
նդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության թեժացման ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մայիսի 7-ին մեկնել է Նյու Դելի՝ բանակցելու Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ քննարկումներ:
Միաժամանակ, Արաղչիի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի նախագահությամբ տեղի կունենա երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը։ Կողմերը կքննարկեն նախկինում կնքված տնտեսական համաձայնագրերի իրականացմանն առնչվող հարցեր և կուրվագծեն դրանց հետագա զարգացման ուղիները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում