Կիևն ու Պրահան պայմանավորվել են ուկրաինացի օդաչուներին վերապատրաստել F-16-ի համար
Աշխարհ
Ուկրաինան և Չեխիան պայմանավորվել են համագործակցել F-16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման հարցում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ Կիևը և Պրահան բանակցում են F-16 կործանիչների օդաչուների պատրաստման համատեղ դպրոցի ստեղծման շուրջ, որը տեղակայված կլինի Ուկրաինայի սահմաններից դուրս։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Շմիգալի և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)