Ուղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը (տեսանյութ)
Տեսանյութեր
Տոկիոյից Ամն Տեխաս նահանգ ուղևորվող Ճապոնական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, երբ ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է բացել ինքնաթիռի դռներից մեկը, հաղորդում է BBC News-ը:
«All Nippon Airways ավիաընկերության 114 չվերթը մեկնելուց մի քանի ժամ անց հարկադիր վայրէջք է կատարել՝ անկառավարելի ուղևորի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից:
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ տղամարդը, որի ինքնությունը չի պարզվել, «առողջական խնդիրներ է ունեցել»: Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հայտնի չէ՝ արդյոք նրան մեղադրանք կառաջադրվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)