Հնդկաստանը որոշել է վերսկսել Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը
Աշխարհ
Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերսկսել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող օդանավակայանների աշխատանքը, որոնք ավելի վաղ փակվել էին երկու երկրի միջև լարվածության սրման պատճառով: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին տասնյակ օդանավակայանների փակման մասին մինչև մայիսի 15-ը, հայտնում է Hindustan Times թերթը։
Պարբերականի տվյալներով՝ հրամանը վերաբերում է 32 օդային հանգրվանի։ Թերթի աղբյուրը, իր հերթին, հայտնել է, որ մի քանի օդանավակայան արդեն սկսել է չվերթերի ընդունումն ու ուղարկումը: Ավելի վաղ Իսլամաբադն էր հայտնել, որ երկրի օդային տարածքը լրիվ բաց է բոլոր տեսակի թռիչքների համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում