ԱՄՆ-ում հայտել են՝ հակամարտության պատճառով «հայտնվել են տխուր վիճակում» (տեսանյութ)
ՏեսանյութերՉիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում և Ուկրաինայում սխալ գործողություններով թույլ է տվել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը: Այս մասին նա խոսել է YouTube-ում։
Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտությունը ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը խանգարում են ԱՄՆ-ին կենտրոնանալ: «Հակամարտության շարունակման պատճառով մենք հայտնվել ենք տխուր վիճակում», - նշել է նա:
Միրշայմերն ընդգծել է, որ Վաշինգտոնը վախենում է Մոսկվայի և Պեկինի միությունից: «Չինաստանի վրա մեր ուշադրությունը սևեռելու փոխարեն, մենք բոլոր ջանքերը գործադրեցինք Ռուսաստանին հրահրելուն, որը սպառնալիք չէր Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար, և այժմ Ռուսաստանն ու Չինաստանը ավելի մոտ են, քան երբևէ», - եզրափակել է պրոֆեսորը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)