Ֆրանսիայում մեքենան մխրճվել է ՊՍԺ–ի հաղթանակը տոնող երկրպագուների ամբոխի մեջ (տեսանյութ)
ՏեսանյութերՖուտբոլի երկրպագուներ վնասվածքներ են ստացել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում՝ 2024/2025 թվականների ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում Պարի Սեն Ժերմենի հաղթանակի տոնակատարության ժամանակ, հաղորդում է Le Parisien-ը։
Այն բանից հետո, երբ փարիզյան թիմը հաղթել է «Ինտերին» 5-0 հաշվով, երկրպագուները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու, սակայն տոնակատարությունը խաթարվել է միջադեպի պատճառով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ BMW-ի վարորդը մխրճվել է ամբոխի մեջ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել են նույն ընտանիքի չորս անդամներ՝ 17, 23 և 46 տարեկան, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Նշվում է, որ վարորդը դա արել է պատահաբար, որից հետո հանձնվել է ոստիկանությանը և ձերբակալվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)