Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Swift Response զորավարժությունները
Աշխարհ
Նորվեգիայի հյուսիսում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արագ արձագանք» («Swift Response) խոշոր զորավարժությունները՝ ԱՄՆ բանակի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է նորվեգական NRK լրատվամիջոցը:
Թրոմս կոմսությունում մեկնարկած զորավարժությունները, որոնք, բացի Նորվեգիայից, տեղի կունենան նաև Շվեդիայում, Լատվիայում և Լիտվայում, կներառեն մոտավորապես 7000 զինվորի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից։
Մայիսի 13-ին զորավարժությունները սկսվել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Հունգարիայից 400 դեսանտայինների օդադեսանտային վարժանքներով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում