Թրամփը ժամանել է Աբու Դաբի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օդանավն էմիրաթական կործանիչների ուղեկցությամբ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի։ Այս մասին հայտնում է Աբու Դաբի հեռուստաալիքը։
Օդանավակայանում Թրամփին դիմավորել է ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանը։
Թրամփին դիմավորել են ազգային երգ ու պարով։
Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները զրույց են ունեցել, որից հետո օրակարգի համաձայն՝ Թրամփը մեկնել է Շեյխ Զայիդի մեծ մզկիթ։
Առաջիկա ժամերի ընթացքում դիմավորման պաշտոնական արարողություն տեղի կունենա Կասր ալ-Ուատան նախագահական պալատում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում