Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի
Աշխարհ
Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների համար Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսված են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, որոնց մեկնող ռուսական պատվիրակության կազմը հայտնի է դարձել միայն մայիսի 14-ի ուշ երեկոյան։ ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում