Գազայում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել
Աշխարհ
Գիշերը մի քանի ավիահարվածներ են հասցվել Գազայի հարավային Խան Յունիս քաղաքին՝ խլելով ավելի քան 50 մարդու կյանք: Այս մասին հայտնում է Associated Press–ը:
Խան Յունիսում Associated Press-ի օպերատորը գիշերը ֆիքսել է քաղաքի վրա իրականացված 10 ավիահարված և տեսել է բազմաթիվ մարմիններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցի դիահերձարան։ Ստացված վնասվածքների ծանրության պատճառով որոշ դիերի նույնականացման համար ժամանակ է պահանջվել: Հիվանդանոցի դիահերձարանը հաստատել է, որ 54 մարդ է զոհվել։
Զոհերի թվում է մի լրագրող՝ Կատարի Al Araby հեռուստաընկերությունից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում