Պուտինը եկել է սպանելու. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի համեմատությունը (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ով Ուկրաինայում պատերազմը համեմատել է այգում «երկու փոքր երեխաների կռվի» հետ: ABC News-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտնել է՝ «խոսքը Թրամփի մասին չէ»։
Նրա խոսքով՝ ցանկացած մարդ, ով Ուկրաինայում չէ, այլ ապրում է պատերազմից մի քանի հազար մղոն հեռավորության վրա, «չի կարող լիովին հասկանալ այդ ցավը»:
«Ահա թե ինչու մենք Պուտինի հետ երեխաներ չենք այգու խաղահրապարակում։ Նա մարդասպան է, ով եկել է այս այգի՝ երեխաներին սպանելու համար», - ասել է Զելենսկին։
Ինչպես արդեն հաղորդել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Ռուսաստանն ու Ուկրաինան նման են «այգում կատաղի կռվող երկու երեխաների»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)