Լավրովը առաջարկել է «տեղափոխել» ՄԱԿ-ը (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի համար ավելի լավ կլիներ, եթե հնարավոր լիներ ՄԱԿ-ը տեղակայել Սոչիում, ինչը ժամանակին առաջարկում էր ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ավելի լավ է ՄԱԿ-ը տեղափոխել Սոչի։ Ստալինն, ի դեպ, դա լրջորեն առաջարկել էր», - հիշեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ այժմ դա հնարավոր չէ անել ենթակառուցվածքային նկատառումներից ելնելով: Նախ անհրաժեշտ է վերակնքել պայմանագրերը, փնտրել նոր բնակարան աշխատակիցների համար, ինչը կհանգեցնի «մարդանկց հսկայական տեղաշարժի, որը սարսափելի է պատկերացնել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)