Ուկրաինայում կոչ են արել քաղաքական գործիչների երեխաներին բանակ ուղարկել (տեսանյութ)
ՏեսանյութերՔաղաքական գործիչների և պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում, որպեսզի այն ուժեղ լինի։ Նման տեսակետ է հայտնել Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին։
«Իսրայելում տարբերություն չկա՝ դու կառավարությունից մեկի որդին ես, նախարարի, թե դիվանագետի. բոլորը ծառայում են բանակի մարտական զորամասերում», - հիշեցրել Է դիվանագետը: Նա ընդգծել է, որ իսրայելցիները միշտ պատրաստ են «տեր կանգնել» իրենց երկրին, և ամեն անգամ, երբ իրավիճակը սրվում է, նրանք նույնիսկ վերադառնում են արտերկրից՝ բանակ գնալու համար:
Ըստ Բրոդսկու, միայն այս մոտեցումը կարող է ապահովել պետության համար ուժեղ բանակ։ Նա հավելել է՝ չի պատկերացնում՝ ինչպես կարող է այլ կերպ լինել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)