Հետույքի տեսքով տորթ և դաջվածքներ. Էմիլի Ռատակովսկու ծննդյան երեկույթը
Ժամանց
Հայտնի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին այս հանգստյան օրերին մեծ շուքով նշեց իր 34-ամյակը։ Ծննդյան խնջույքը կազմակերպվել էր Նյու Յորքում՝ ընկերների և մտերիմների շրջապատում։ Միջոցառումը աչքի էր ընկնում ճոխությամբ, ուրախ մթնոլորտով և երաժշտությամբ։
Համացանցում արդեն տարածվել են խնջույքի լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ Ռատակովսկին ցուցադրում է իր տոնական հանդերձանքը և ուրախ ժամանցը հյուրերի հետ։