ԱՄՆ-ում Թրափին կոչ են արել անտեսել Զելենսկուն և ուղիղ քննարկում անցկացնել Պուտինի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պետք է ուղիղ քննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քանզի Կիևի իշխանությունները բանակցություններում հետապնդում են իրենց անձնական նպատակները, այլ ոչ թե գործում՝ ի շահ ուկրաինացի ժողովրդի։ Նման կարծիք է հայտնել պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը:
«Թրամփը պետք է հանդիպի նախագահ Պուտինի հետ, քանի որ այդ երկու գերտերությունները ներգրավված են այդ պատերազմում, և ասի, որ լիովին համաձայն է՝ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, Ղրիմը ճանաչվում է որպես Ռուսաստանի մաս», - նշել է փորձագետը:
Ըստ Սաքսի՝ այդ դեպքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այլևս ոչինչ չեն կարող անել։ Նրա կարծիքով՝ ապարդյուն է հաշվի առնել Կիևի իշխանությունների կարծիքը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)