Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել (տեսանյութեր)
ՏեսանյութերՀնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ օդանավակայանի մոտ (Գուջարաթ նահանգ) թռիչքից հետո կործանվել է Air India-ի մարդատար ինքնաթիռը:
India Today-ը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։ The Times of India-ն պարզաբանում է, որ կործանված ինքնաթիռը եղել է Boeing 787 Dreamliner։
Air India-ն X սոցիալական ցանցում հայտնել է, որ չվերթը պետք է թռչեր Ահմեդաբադից Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունն այս պահին հետաքննում է դեպքի մանրամասները։
Լրատվամիջոցները հրապարակում են վթարի վայրից տեսանյութեր, որոնցում երևում է ծխի սյուն։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)