Իրանն ավելի քան 100 ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերԻսրայելի հարվածներից հետո Իրանը պատասխան գործողություններ է սկսել՝ Իսրայելի վրա ուղղված ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հայտնել է The Times of Israel-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Իրանն Իսրայելի վրա արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Սակայն, մի քանի ժամ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն թիրախներին։
«Բանակն աշխատում է դրանք ոչնչացնելու ուղղությամբ», - զինվորական պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Times of Israel-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)