CBN-ի ռազմական թղթակիցը խմբագրել է Սյունիքի վերաբերյալ իր հրապարակումը (տեսանյութ)
ՏեսանյութերCBN-ի ռազմական թղթակից Չաք Հոլթոնը խմբագրել է իր կողմից ավելի վաղ հրապարակված ռեպորտաժը, որում վերջինս գտնվում է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա։ Նրա խոսքով, վերոնշյալ հրապարակման մեջ իր խոսքը որևէ կապ չի ունեցել Հայաստանի հետ։ Նա նշել է, թե իր հետ կապ են հաստատել ՀՀ ԱԳՆ-ից՝ մտահոգություն հայտնելով նշյալ հրապարակման վերաբերյալ։
Նշենք, որ Չաք Հոլթոնը ուղիղ եթերում ցուցադրել էր Սյունիքի մայրուղին և նշել. «Ես գտնվում եմ այն ճանապարհին, որը հանդիսանում է հիմնական մայրուղին, որով Իրանը իր մահաբեր անօդաչու թռչող սարքերը Իրանից Ռուսաստան է տեղափոխում Հայաստանի տարածքով»: