Ֆրանսիայի վարչապետը մնացել է կործանիչի խցիկում (տեսանյութ)
Տեսանյութեր
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն Փարիզի ավիասրահում մնացել է Rafale կործանիչի խցիկում։ Այս մասին գրում է Entrevue ամսագիրը։
Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է վարչապետը փորձում ինքնուրույն դուրս գալ ինքնաթիռից, սակայն նրա մոտ չի ստացվում։ Նրան հաջողվել է կործանիչը լքել օդաչուի օգնությամբ։
Հրապարակման մեջ նշվում է, որ տեղի ունեցածը «ծաղրի պատճառ է դարձել»։