Անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
ՏեսանյութերԱնհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան 3 օր փակ պահելուց հետո։ Նրանք հայտարարել են, որ այս պահին դադարեցնում են բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հետ վերադարձնել ԱԱԾ պաշտոնանկ արված տնօրեն Արմեն Աբազյանին, քանի որ հենց նա էր զբաղվում անհետ կորածների հարցերով եւ կապ պահպանում ծնողների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)