Մոտենում է կողմնորոշվելու վերջնաժամկետը․ Վենս (տեսանյութ)
ՏեսանյութերԵթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է վճռականություն ցուցաբերել իրանական միջուկային զենքի խնդրի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։
«Եթե Թրամփը որոշի, որ դիվանագիտությունն իրեն լիովին սպառել է, ապա կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ Իրանի միջուկային ծրագրին վերջ տալու համար», - ընդգծել է փոխնախագահը։
Վենսը նշել է՝ հենց Թրամփն է վերջնական որոշում կայացնելու Թեհրանի դեմ ռազմական գործողություններում ԱՄՆ-ի ուղղակի ներգրավման վերաբերյալ, սակայն «մոտենում է կողմնորոշվելու վերջնաժամկետը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ