Իսրայելում 86 մարդ բժշկական օգնության է դիմել Իրանի հրթիռային հարվածներից հետո (տեսանյութ)
ՏեսանյութերԻսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հետևանքով 86 մարդ բժշկական օգնության է դիմել, կիրակի օրը հայտնել է The Times of Israel-ը՝ հղում անելով առողջապահության նախարարության տվյալներին։
Ճշտվում է, որ երկու վիրավոր գտնվում է միջին ծանրության վիճակում, 77 մարդ լրջորեն չի տուժել։
Ավելի վաղ հաղորդվել էր 16 տուժածի մասին։
Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ավիացիան ոչնչացրել է Իրանի երեք միջուկային օբյեկտները՝ Ֆորդոն, Նաթանզը և Սպահանը։