Թուրքիայում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի պատճառով ձերբակալվել են մի շարք անձինք (տեսանյութ)
ՏեսանյութերՍտամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Leman ամսագրի 2025 թվականի հունիսի 26-ի համարում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակման առնչությամբ: Հաղորդում է NTV-ն։
Հետաքննության շրջանակներում կալանքի որոշում է կայացվել վեց կասկածյալների նկատմամբ, որոնց թվում են ամսագրի սեփականատերը և գլխավոր խմբագիրը, խմբագիրը, հաստատության մենեջերը, գրաֆիկական դիզայներները և ծաղրանկարի հեղինակը։
Վերջիններիս առաջադրվել է «բնակչության շրջանում ատելություն և թշնամանք հրահրելու կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնելու» մեղադրանք: Նրանցից 4-ը ձերբակալվել են։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)